Մինոգա մակաբույծ ձուկը որը ատամնավոր է, կօգնի քաղցկեղի բուժմանը։ Այս մասին հայտնում է Planet Today-ը։ Ըստ հրապարակման, ԱՄՆ Վիսքոնսին-Մեդիսոն եւ Տեխաս-Օսթին համալսարանները համատեղ մշակել են մի համակարգ, որը քաղցկեղի բուժումն իրականացնում է այդ ձկների իմունային համակարգերի օգնությամբ։

Օգտագործելով մինոգի նյարդային համակարգի մակրոմոլեկուլները, մասնագետները կարողացել են բուժանյութը տեղափոխել ձկան ուղեղ, որից հետո արդեն շարունակվում է բուժումը մկների վրա։ Հետաքրքիր է այն, որ մակաբուծական էֆեկտը թույլ տվեց հաղթել ուղեղի պաշտպանիչ արգելաշերտը, որը նվազեցնում է շատ դեղամիջոցների արդյունավետությունը։