Բաղադրամասեր
 
1 լ եռացրած սառեցրած ջուր
50 գ անանուխ
1 կիտրոն
5 գ քերած կոճապղպեղ:
 
Պատրաստման եղանակը
 
Քերել կոճապղպեղը, մանր կտրատել անանուխը, քամել կիտրոնի հյութը:Այս ամենն ավելացնել ջրի մեջ, թողնել, որ թրմվի 2-3 ժամ:Այնուհետև քամել և 1 ժամով դնել սառնարանում:Խմել 7 օր 200 գրամ ամեն ուտելուց առաջ:Այս ըմպելիքն ունի սուր համ, այդ պատճառով նրանց, ովքեր նախկինում կիտրոնով և կոճապղպեղով բաղադարտոմսեր չեն փորձել, խորհուրդ է տրվում առաջին մի քանի օրը սկսել 100 գ-ից: