Բժիշկները պատմել են մի շարք վտանգավոր հիվանդությունների մասին, որոնք կարող են առաջանալ գրեթե առանց նախանշանների։ Երկար ժամանակ մարդn անգամ կարող է չհասկանալ, որ իր առողջությունը հայտնվել է վտանգի տակ։

Առանց լուրջ նախանշանների են առաջանում հիպերտոնիան, որը կարող է դրսևորվել գլխացավերի միջոցով և, որը հնարավոր է բուժել հաբերով։ Հիվանդությունը կարող է ունենալ մի շարք բարդություններ և անգամ դառնալ թրոմբոզի պատճառ։

Անոթների աթերոսկլերոզը կարող է դառնալ կաթվածի և անոթային անբավարավածության պատճառ։ Այս հիվանդության ժամանակ ոտքերն անընդհատ սառչում են։

Աուտոիմունային հիվանդություններն օրգանիզմում կարող են դառնալ մի շարք խախտումնրի պատճառ, սակայն դրանք այդքան էլ հստակ չեն դրսևորվում։ Մասնավորապես խնդիրը հնարավոր է բացահայտել ցուրտ եղանակին կապտա-կարմրավուն ձեռքերով։

Վահանագեղձի հետ կապված խնդիրները վաղ շրջանում մարդուն կարող են դարձնել նյարդային և դառնալ անքնության պատճառ։  Երկար ժամանակ աննկատ կարող են մնալ նաև ապնոե հիվանդությունը, որի ժամանակ քնած մարդու մոտ կանգ է առնում շնչառությունը, քաղցկեղը, շաքարային դիաբետը և որոշ խրոնիկական վարակներ։