Սաթենիկ Կարապետյանը, ով վերջերս դիմել էր վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամ, բուժման ծախսերը հօգալու համար, իր էջում ևս մեկ գրառում է կատարել և կից հրապարակել լուսանկար, որում «Իմ քայլը» հիմնադրամը մերժել է զին․ հաշմանդամի բուժման ծախսը։

«Արդարադատութուն եմ պահանջում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Ուզում եմ ձեզ ներկայացնեմ մի զին հաշմանդամի ով նույնպես դիմել է և մերժում ստացել։ Նա ձեր նմաններին համար սահման է պահել, որ այսօր դուք օգնություն խնդրող մարդուն մերժեք, ու մարդկանց մի խումբ կարողանա վիրավորական խոսքեր ասի առանց մտածելու։

Ալեքսանդրը ով զին հաշմանդամ է, ունի շաքարային դիաբետ և նրան անհրաժեշտ է ամեն տարի 1-ից մինչև 3 անգամ հիվանդանոցոմ պառկել և 10 օրվա բուժում ստանալ, որի բուժման գումարը կազմում է 80.000 դրամ։ Բայց ցավոք Ալեքսանդրը այդ գումարը չունի։ Նա նույն պես դիմել է Աննա Հակոբյանին, որպեսզի օգնի իրեն, բայց ստացել է մերժում։

Հիմնադրամը ինչի համար է բացվել, որպիսի օգնություն հատկացնեն հիվանդներին, իսկ ինչու են մերժում հիվանդներին ?

Եթե իմ դեպքում բուժումը թանկ արժի, այդ դեպքում Ալեքսանդրին ինչու են մերժում: Չէ, որ նա ձեր և ձեր երեխաների համար է ծառայել։ Միթե ապրել ցանկանալը մեղք է:

Կներեք, որ բավարար գումար չունենք բուժման համար»։

Սաթենիկ Կարապետյանը ունի լուրջ առողջական խնդիրներ և նրան հարկավոր է բուժման համար գումար։