Խոյ
 
Խոյերին խորհուրդ չի տրվում շտապել անհատական նախաձեռնության հարցում: Առաջին տեղում կարող են հայտնվել ոչ թե ձեր անձնական կարիքները, այլ ընդհանուր հետաքրքրությունները, օրինակ` համատեղ բյուջեն: Ողջունելի են այնպիսի որակները, ինչպիսիք են դիվանագիտությունը, ընտանեվարությունը, ամեն ինչ օրենքի և արդարության համաձայն անելը: Եթե ղեկավարվում եք նման հասկացություններով, ձեր գործողությունները շատ ավելի արդյունավետ կլինեն: Կարելի է ինչ-որ փոփոխություն կատարել տան դասավորության մեջ, ամուսնական հարաբերություններում, հանգստյան օրերի ծրագրերում:
 
Ցուլ
 
Ցուլերին սպասվում են հաճելի նպատակաուղղված հոգսեր: Հնարավոր է, որ ստիպված լինեք շտապ գնել որոշ բացակայող մանրուքներ, օրինակ` սեզոնային կոսմետիկա, առաջին անհրաժեշտության դեղեր, նոր իրեր: Եթե ձեզ սպասվում է ուղևորություն, հոգ տարե՛ք ձեր և ընտանիքի մյուս անդամների հարմարավետության մասին: Մի՛ մոռացեք նաև հոգ տանել ընտանի կենդանիներին: Հնարավոր է, որ նրանց համար նոր աքսեսուարներ գնելու ժամանակն է: Լավ կլինի, որ ձեր բացակայության ժամանակ ինչ-որ մեկը հետևի բնակարանին:
 
Երկվորյակ
 
Երկվորյակներին հիմնականում դրական տպավորություններ են սպասվում: Բացառված չէ, որ այսօր հավելյալ հանգստյան օր վերցնեք: Կարող է գալ երկար սպասված նորությունը, լուսավորվի մշուշոտ հարցը, վերջնականապես ձևավորվի ձեզ համար կարևոր միտքը: Մոտակա հանգստյան օրերին հնարավոր է, որ հավելյալ ծախսեր պահանջվեն, սակայն գումարը հաճույքով կծախսեք: Հնարավոր է, որ իրավիճակը ստիպի վերջապես գնել այն իրերը, որոնց մասին մշտապես մոռանում էիք:
 
Խեցգետին
 
Խեցգետինները կկանգնեն ընտրության առջև, որից մեծապես կախված կլինի նրանց ինքնազգացողությունը, հարմարավետությունը և արտաքին տեսքը: Փոխզիջումային տարբերակ գտնելու փորձերն անհաջող կլինեն, ստիպված կլինեք ինչ-որ բան զոհաբերել: Այդ իսկ պատճառով` հնարավորինս լավ մտածե՛ք, թե այս պահին ինչ է ձեզ անհրաժեշտ: Պատրաստ եղե՛ք ընտրություն կատարել հնի և նորի միջև: Ձեր առջև կարող է կանգնել վայրի և ժամանակի, ինչպես նաև կոսմետիկայի, հագուստի, սանրվածքի, օծանելիքի ընտրություն:
 
Առյուծ
 
Ձեր հետաքրքրությունները կարող են ինչ-որ տեղ չհամընկնել ընտանիքի կարիքների հետ: Եթե ձեզ համար առաջնահերթ են ընկերները, երեկույթները, ազատ կենսակերպը, հարազատների կարիքները ձեզ համար երկրորդ պլան կմղվեն: Ամեն դեպքում, բացառված չէ, որ որոշակի զոհողության ստիպված լինեք գնալ, օրինակ` ծնողներին օգնել մեկնել ամառանոց կամ մասնակցել ընտանեկան միջոցառման: Նման վիճելի հարցերը փորձե՛ք հենց այսօր լուծել: Որքան ձգձգեք պահը, այնքան մեծանում է վիճաբանության հավանականությունը:
 
Կույս
 
Կույսերը ստիպված կլինեն հավասարակշռություն գտնել աշխատանքի և հանգստի, անձնական կյանքի, ստեղծագործական զբաղմունքների միջև: Մտածե՛ք, թե ինչպես եք անցկացնելու հանգստյան օրերը: Մթնոլորտը փոխելու համար անպայման չէ մեկնալ աշխարհի ծայրը, կարող եք ուղղակի ինչ-որ ծանոթ վայրում երեկույթ կազմակերպել: Սիրային հարցերում կարելի է մասամբ թարմացնել արդեն հոգնեցրած ծիսակարգերը: Սիրելի անձնավորությունը շատ ուրախ կլինի, եթե հանդիպելիս նրան մի անսովոր նվեր անեք:
 
Կշեռք
 
Կշեռքներին խորհուրդ է տրվում առավելագույն ուշադրություն հատկացնել արտաքին տեսքին: Հաջող պահ է իմիջը թարմացնելու համար, սակայն անհրաժեշտ է պահպանել ձեր բնական անհատականության լավագույն գծերը: Այս առաջադրանքը համեմատաբար հեշտ կլինի տղամարդկանց համար, իսկ կանանց համար որոշակի խնդիրներ կստեղծի: Բացառված չէ, որ ստիպված լինեք ընդունել «գեղեցկությունը զոհեր է պահանջում» ճշմարտությունը, սակայն դրանում մի՛ հասեք անհեթեթության:
 
Կարիճ
 
Մի՛ անհանգստացե՛ք ավելորդ ծախսերի համար, դա ուղղելի է: Հեշտ պահ չէ սիրային ինտրիգների, առողջարանային սիրավեպերի ցանցն ընկած Կարիճների համար: Հնարավոր է, որ ստիպված լինեք ընտրություն կատարել հաճույքի և արդարության միջև, ինչ-որ բարոյական հարց լուծել: Ցանկացած հարաբերություններում, ներառյալ ռոմանտիկ և ֆինանսական, անհրաժեշտ է պահպանել հավասարակշռությունը: Չարժե տգեղ արարքներն արդարացնել «գեղեցիկ» պատճառներով: Վաղ թե ուշ ձեր սխալները ձեզ կվերադառնան:
 
Աղեղնավոր
 
Գերազանց օր է, եթե տրամադրվել եք հետաքրքիր շփման և շրջապատի հետ հավասար հարաբերությունների: Որքան շատ իշխանություն ձեզ վրա ունենան ձեր կախվածություններն ու անհանգստությունները, այնքան նվազում է լավ ժամանակ անցկացնելու հավանականությունը: Մնացե՛ք հաճելի զրուցակից, մասնակցե՛ք կոլեկտիվ միջոցառումների կամ ինքներդ դրանք կազմակերպե՛ք: Ամենախտրական Աղեղնավորների շփման շրջանակն այսօր կարող է կրճատվել, կարևոր չափանիշների չհամապատասխանող մարդիկ քաղաքավարի մերժում կստանան:
 
Այծեղջյուր
 
Այծեղջյուրների համար օրվա գլխավոր առաջադրանքը նպատակաուղղված ճշգրիտ ընտրությունն է: Օրը կարող է թեստային լինել, եթե մեծ նշանակություն եք տալիս շփման շրջանակին, հագուստի և շարժուձևի անհատական ոճին: Ձեր բոլոր որոշումներն այսօր խոսում են ձեր նպատակի մասին և միաժամանակ ցույց են տալիս, թե ինչ միջոցներ եք պատրաստ ներդնել դրան հասնելու համար: Հարաբերությունները պահպանելու համար կարևոր է դիվանագիտությունը, մտածված զիջումների գնալու պատրաստակամությունը:
 
Ջրհոս
 
Օրը հարմար է հորիզոններն ընդլայնելու համար: Թափանցե՛ք աշխատանքի, հարաբերությունների մանրամասների մեջ, գերազանց պահ է ինքնակրթության համար: Ջերմ զգացմունքային կապեր պահպանե՛ք այլ քաղաքաների և երկրների նամակագիրների հետ: Տնից հեռու գտնվող Ջրհոսներին կարող է պատել նոստալգիկ տրամադրություն, ծանոթ միջավայրի և դեմքերի նկատմամբ կարոտ, սակայն կհաղթի նորի հանդեպ հետաքրքրասիրությունը: Օտար ափերում արժե այցելել տեղի դիտարժան վայրերը, թանգարանները, պատմական արժեք ունցող վայրերը:
 
Ձկներ
 
Ձկներին խորհուրդ չի տրվում ապավինել միայն զգացմունքներին: Հավասարակշռություն գտե՛ք զգացմունքների և գիտակցության միջև: Դա թույլ կտա դուրս գալ կրիտիկական դրությունից, եթե դրանում արդեն հայտնվել եք, և խուսափել ծուղակներից, եթե անդունդի եզրին եք: Սիրո և ամուսնության, արդարության և ազնվության մասին ձեր պատկերացումները կարող են բախվել ուրիշի կարծիքի կամ օրենքի տառի հետ: Հնարավոր է, որ ձեզ սկսեն հետաքրքրել երեխաների դաստիարակության, ունեցվածքի, տարածքի, անշարժ գույքի կիսման հետ կապված նրբություններ: