33-ամյա Իրինա Շեյքը հերթական անգամ դարձել է Versace-ի գովազդային նորարշավի աստղը։ Ռուս սուպերմոդելը ցույց է տվել՝ ինչպես կրել այս ամռան ամենանորաձեւ գույներից մեկը՝ վառ դեղին։

Շեյքը վառ կաշվե վերարկուն համադրել է նույն երանգի պայուսակի եւ կոշիկների հետ։ Ազդեցիկ կերպարն ամբողջացրել են մուգ զուգագուլպաները, ոսկեգույն զարդերը եւ յուրօրինակ կախազարդերը։

Իրինա Շեյքը երկար տարիներ համագործակցում է Versace ապրանքանիշի հետ եւ 64-ամյա Դոնաթելա Վերսաչեի մտերիմ ընկերուհին է։ Ավելի վաղ նա գովազդային արշավի համար նկարահանվել է սեւ էլեգանտ զգեստով։ Գեղեցիկ կադրերն ուղեկցվում էին Պյոտր Իյլիչ Չայկովսկու երաժշտությամբ։