1.Զգացմունքներին ազատություն տվեք: Կարելի է արտասվել:
 
2.Լրացուցիչ որեւէ պարտավորություն մի ստանձնեք, վաստակելու լրացուցիչ հնարավորություն մի փնտրեք: Ավելի լավ է՝ արձակուրդ վերցրեք կամ, եթե հնարավոր է, տանից աշխատեք: Ձեզանից ժամանակ մի խլեք:
 
3.Այդ ընթացքում նվազեցրեք ձեզ առաջադրած պահանջները: Ձեզանից կատարելություն մի պահանջեք, ինքներդ ձեզ թույլ տվեք թուլանալ:
 
4.Օգնություն խնդրեք՝ մորից, ընկերոջից, ընկերուհուց, սիրելի մարդուց, հոգեթերապեւտից:
 
5.Զբոսնեք մաքուր օդին: Օրական առնվազն 7 ժամ քնեք: Լողացեք: Ճիշտ սնվեք: Բավականաչափ ջուր խմեք:
 
6.Կարդացեք այն մարդկանց ոգեշնչող պատմությունները, որոնք հաղթահարել են նման դժվարությունները:
 
7.Ինչ-որ բանով զբաղեցրեք ձեզ: Գործեք: Թխեք: Նկարեք: Ինչ ուզում եք:
 
8.Ֆիզիկական ծանրաբեռնվածություն ապահովեք՝ մարզումներ, յոգա, լող. ամեն ինչ, ինչը կօգնի հոգնածություն զգալ:
 
9.Գրառեք ձեր զգացմունքները: Օրագիր պահեք, պարզապես գրեք թղթի կտորի վրա:
10.Թոփ-20 ցուցակ կազմեք, թե ինչու է ձեր կյանքը հրաշալի:
 
11.Թոփ-20 ցուցակ կազմեք, թե ինչու եք արժանի երջանկության:
 
12.Բնության գրկում ժամանակ անցկացրեք, սովորեք նրանից. լցվեք լեռների էներգիայով, ամեն ինչ ծովի ալիքների հետ բաց թողեք եւ ձեզ Տիեզերքի մասնիկը զգացեք: