Հայաստանի վարչապետը անհիմն է մեղադրել Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին «բելովեժյան դավադրության» մեջ։ Այս մասին մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը։
 
Նրա խոսքով՝ Փաշինյանի հայտարարությունները Նազարբաեւի հասցեին վկայում են այն մասին, որ նա եւ վարչապետի խորհրդականները չգիտեն, թե որ երկիր են գնում եւ ում հետ են հանդիպում։ «Ստիպված ենք հիշեցնել Նիկոլ Փաշինյանին, որ Նուրսուլթան Նազարբաեւը չի մասնակցել Բելովեժյան համաձայնագրի ստորագրմանը, ավելին՝ նա դեմ է եղել։ Նազարբաեւի զարմանքը նման հայտարարություններից շատ մեղմ արձագանք էր, որովհետեւ մեկ ուրիշը դրան կոշտ կարձագանքեր։ Չէ՞ որ ըստ էության Փաշինյանը մեղադրել է նրան հանցագործության մեջ»,- նշել է նա։
 
Հիշեցնենք, որ Բելովեժյան համաձայնագիրը ստորագրվել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի կողմից։ Այն վերջնականապես փլուզեց ԽՍՀՄ-ը։