Մարդկանց ամենաերջանիկ կարգը հասարակությունում չամուսնացած եւ անզավակ կանայք են, ասել է բիհեվիորիստ գիտնական, Լոնդոնի էկոնոմիկայի եւ քաղաքագիտության դպրոցի պրոֆեսոր Փոլ Դոլանը։ Նա այսպիսի եզրակացություն է արել ամերիկյան սոցիոլոգիական հարցման տվյալների հիման վրա, գրում է The Guardian-ը։
 
Պարզվել է, որ  չամուսնացած կանայք ավելի երջանիկ են զգում իրենց։ Իսկ ահա ամուսնացած տիկնայք ավելի հաճախ են ասել, որ երջանիկ են, եթե միայն կողքին եղել է ամուսինը։
 
Իսկ եթե նրանք պատասխանել են հարցերին, երբ մենակ են եղել, ապա հիմնականում բողոքել են կենցաղային խնդիրներից եւ հարաբերությունների դժվարություններից։
 
Դոլանը նշել է, որ չամուսնացած եւ անզավակ կանայք երջանիկ են հենց ի հաշիվ նման խնդիրների բացակայության։ Սակայն հասարակության ճնշման պատճառով, որտեղ հաջողության նշան է համարվում ընտանիք կազմելը, միայնակ կանանց երջանկության զգացողությունը նվազում է։
 
Ընդ որում՝ գիտնականը նշել է, ոչ ամուսնությունից հիմնականում շահում են միայն տղամարդիկ, որոնք ընտանիք կազմելուց հետո ավելի չափավոր կյանք են վարում, քիչ են վտանգում եւ ավելի շատ են վաստակում։
 
Իսկ կանայք տարբեր հոգսերի պատճառով ամուսնությունից ստանում են պակաս օգուտ։ Բացի այդ, նրանց կյանքի տեւողությունն ավելի քիչ է, քան չամուսնացած հասակակիցներինը, տեղեկացնում է «Իզվեստիա»-ն։