ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին հայտարարեց բենզինի շուկայում նոր խաղացողի հայտնվելու մասին. «Կառուցվածքային որոշակի փոփոխություններ կունենանք մոտակա 1 տարվա ընթացքում: Ենթադրում ենք, որ շուտով ևս մեկ խաղացող կմտնի շուկա, որը կբերի որոշ ընկերությունների գերիշխող դիրքերի թուլացմանը»: