Դերասանները, երաժիշտները և այլ հայտնի մարդիկ բավականին դժվար են կարողանում որևէ գաղտնիք պահել, քանի որ պապարացիներն անընդհատ հսկում են նրանց, այդ պատճառով նրանց անձնական կյանքում տեղի ունեցող փոփոխությունները հաճախ դառնում են հասարակության սեփականությունը։ Այնուամենայնիվ, որոշ աստղային զույգերի հաջողվել է գաղտնի պահել իրենց հարաբերությունները, և ներկայումս քչերը կարող են հիշել, որ այս մարդիկ միասին են եղել։
 
Ռայան Գոսլինգ և Սանդրա Բուլոք
 
Ռայան Գոսլինգն իր ներկայիս փառքի համար պարտական է «Լա-Լա Լենդ» ֆիլմում մարմնավորած վառ կերպարին։ Սակայն նրա կարիերան սկսվել է ավելի շուտ։ Սանդրա Բուլոքի հետ դերասանը ծանոթացել է 2002 թվականին՝ «Սպանությունների հաշվարկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Սանդրան Ռայանից 20 տարի մեծ էր, սակայն տարիքային տարբերությունը չխանգարեց նրանց 2 տարի միասին լինել։
 
Թոմ Կրուզ և Շեր
 
Թոմ Կրուզը 22 տարեկան էր, երբ առաջին անգամ հանդիպեց երգչուհի Շերին։ Սա տեղի է ունեցել հեռավոր 80-ական թվականներին Մալիբուում, Մադոննայի և Շոն Փենի հարսանիքի ժամանակ։ Շերը դերասանից մեծ էր 16 տարով, սակայն նրանց սիրավեպին դա չխանգարեց։ Հարցազրույցներից մեկում երգչուհին անգամ անկեղծացել է, որ Թոմի հետ հարաբերություններն իր սիրավեպերի թոփ հնգյակում են։
 
Սառա Ջեսիկա Փարքեր և Ռոբերտ Դաունի կրտսեր
 
Իսկ դուք գիտեի՞ք, որ Քերի Բրեդշոուն և Երկաթե մարդը հանդիպել են։ Իրականում սիրավեպը եղել է Սառա Ջեսիկա Փարքերի և Ռոբերտ Դաունի կրտսերի միջև։ Նրանք հանդիպել են 1984-1991 թվականներին։ Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին անկեղծացել է, որ Ռոբերտը եղել է առաջին տղամարդը, ում հետ նա ապրել է։
 
Ջուլիա Ռոբերտս և Լիամ Նիսոն
 
Ջուլիա Ռոբերտսը եղել է 19 տարեկան, երբ առաջին անգամ գերվել է Լիամ Նիսոնով, ինչն այդքան էլ զարմանալի չէ, եթե հաշվի առնենք դերասանի գրավչությունը։ Նիսոնն այդ ժամանակ 30 տարեկան էր, սակայն նրանց սիրավեպը տևեց մի քանի տարի։ Հետագայում դերասանների ճանապարհները բաժանվեցին, սակայն արդյունքում այն երկուսին էլ մեծ փառք տվեց։
 
Բրիթնի Սփիրս և Քոլին Ֆարել
 
90-ականների ամենահայտնի զույգերից մեկը եղել է Բրիթնի Սփիրս և Ջասթին Թիմբերլեյք զույգը։ Սակայն երկրպագուներից քչերը գիտեն, որ մինչ այս սիրավեպն այն ժամանակվա փոփ-աստղը հանդիպել է Քոլին Ֆարելի հետ։ Նրանց սիրավեպը երկար կյանք չի ունեցել, սակայն դերասանն իր հարցազրույցներից մեկում նշել է, որ Սփիրսը հիանալի կին է եղել։