Ամերիկյան ծերաբուժական (գերիատրիկ) ընկերության գիտնականները հետաքրքիր բացահայտում են կատարել. ընդմիջվող մարզումները ճարպային շերտերի դեմ պայքարի լավագույն միջոցն են որովայնի շրջանում։
 
Ինչպես տեղեկացնում է MedicalXpress-ը, փորձին մասնակցել են 70 եւ 70-ից բարձր տարիքի մարդիկ։ Փորձարկվողների կեսը օրը երեք անգամ տասը շաբաթվա ընթացքում զբաղվել է ընդմիջվող մարզումներով, իսկ մյուսները շարունակել են վարել սովորական կենսակերպ։ Մարզումների սկզբնական փուլում մարզումները տեւել են 18 րոպե, բայց աստիճանաբար դրանց տեւողությունը հասցվել է 36 րոպեի։ Ընդ որում՝ ակտիվ ֆիզիկական բեռնվածությունների կարճ շրջանները հերթագայել են 40/20-ի ոչ երկարատեւ հանգստով։
 
Պարզվել է, որ մարզումներում ներգրավված կամավորների ճարպային զանգվածը կրճատվել է գրեթե մեկ երրորդով նրանց համեմատ, ովքեր չեն զբաղվել սպորտով։ Բացի այդ, շնորհիվ ֆիզիկական ակտիվության փորձարկվողներին հաջողվել է մկանային զանգված հավաքել։
 
Հատկանշական է, որ ընդմիջվող մարզումներն առավել արդյունավետ են եղել տղամարդկանց, քան կանանց պարագայում։