Ադրբեջանի Սալյանսկի շրջանում մայիսի 30-ի կեսօրին մոտ գրանցվել է փոթորիկ։ haqqin.az-ի տեղեկատվությամբ՝ միջադեպ է տեղի ունեցել Քյուրսանգի գյուղում։ Ուժեղ քամին, որն ուղեկցվել է հորդառատ անձրեւով, երեք-չորս րոպեում անցել է ողջ գյուղի վրայով եւ տարել երկհարկանի տան տանիքը։ Տանիքը տնից 25-30 մետր հեռու է նետվել։ Քամին օդ է բարձրացրել նաեւ հարեւան բակի կովը։