Երբ երկրի ղեկավար ես, պիտի վերանալ  ես -  ի շառավղից ու մեծացնել շառավիղը։ Դու արդեն դու չես, այլ երկիր, պետություն ես ներկայացնում և ցանկացած քայլ պետք է ուղղորդված լինի միայն երկիրը որպես առաջին դեմք ներկայացնելու համար։ Եթե մնացիր սեփական ես-ի շրջանակներում և որպես դրդիչ ուժ եսը առաջնորդեց, երկիրը հողի պես ոտքերիդ տակից կփախչի։
 
Նուր-Սուլթանում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստից առաջ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պարգևատրման արարողություն է կազմակերպել:  Պարգևատրվել են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների։ Հայաստանը չի պարգևատրվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առթիվ  ասում է․ «Մի քիչ տարօրինակ չէ՞ր լինի ինձ ԵՏՄ հնգամյակի առիթով մեդալ տալը»: Զարմանում ես, որ երկրի վարչապետը ԵՏՄ անդամ երկրին  մեդալ տալը չափում է իրենով և հավանաբար մտածում է, որ ինքը հինգ տարի չի աշխատել, որ արժանանա դրան։ Եթե երկրի ներկայացվածության  մակարդակով մտածեր, այդպիսի բան չէր ասի, որովհետև մեր երկիրը այդ տարիների ընթացքում էլ որպես ԵՏՄ անդամ տեր է եղել իր պարտավորություններին ու մնացածներից վատ չի աշխատել։ Ռուսաստանն էլ, կարծում եմ՝ մեր երկրին մոտենում է անձի տեսանյունից, գուցե պատճառն այն է, որ ղեկավարները չեն կարողացել ներկայացնել երկիրը, երկրի շահը, այլ իրենց են ներկայացրել։ Ես- ի շառավղով։ Կամ գուցե նրա համար, որ այդ պարգևատրությունը կընկալվեր որպես ես-ի պարգև, անձի նկատմամբ վերաբերմունք։ 
 
Փոքր բան է թվում, բայց դա շատ մեծ բան կարող է փոխել։ Վարչապետը իր ցանկացած քայլ պիտի կապի ոչ թե իր, այլ երկրի հեղինակության հետ։ Ինքը երկիր է ներկայացնում։ Աշխարհը մեր փոքրիկ երկրի համար հայելի է, լվացվենք, մաքրվենք, նոր կանգնենք հայելու առաջ։ Երկրի դեմքը երբեք մրո՜տ չպիտի լինի, դա բոլորիս դեմքն է։