«Յութուբ» տեսաբլոգային ցանցում հայտնվել է առաջին ալիքը, որն ունի 100 միլիոն բաժանորդ։ Այս մասին հայտնում է ռուսական Gazeta.ru-ն։
 
Ըստ հաղորդման առաջին հարյուր միլիոն բաժանորդ ունեցող ալիք է դարձել հնդկական T-Series-ը։ Ալիքի ներկայացուցիչները հայտարարել են, որ կարողացել են հասնել այն բանին, որ «Յութուբի» պատմության էջ բացվի նոր էջ։ Նրանք նշել են, որ իրենց քայլը ստիպում է, որպեսզի մարդիկ հիանան Հնդկաստանով։
 
Նշենք, որ երկրորդ տեղում շվեդական PewDiePie բլոգն է, որն ունի 96 միլիոն բաժանորդ։