
Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուկյան էջում գրել է․
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցի արդյունքում հանդես են եկել հաղորդագրությամբ:
Հատկանշական է, որ հաղորդագրության մեջ որպես այցի հիմնական նպատակ նշված է Փաշինյան-Ալիև՝ մարտի 29-ին և ԱԳ նախարարների՝ ապրիլի 15-ին կայացած քննարկումների արդյունքներին հետևելը, ինչպես նաև սահմանի և շփման գծի իրավիճակին ծանոթանալը:
Իդեպ, այս հաղորդագրությամբ էլ ավելի խորն են թաղվում են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, որոնց մասին Հայաստանում իշխանափոխությունից հետո որևէ հիշատակում այլևս չկա, այդ թվում՝ այսօրվա տեքստում:
Պարզվում է, որ համանախագահները կողմերին հիմնախնդրի լուծման համար հաջորդ կոնկրետ քայլեր են առաջարկել, ներառյալ՝ հումանիտար և անվտանգային միջոցներ:
Հուսամ, հայ հասարակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկություններին կծանոթանա Հայաստանի պաշտոնյաների շուրթերից, ամբողջությամբ և ժամանակին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական տարածաշրջանային այցի արդյունքում հանդես են եկել հաղորդագրությամբ: Հատկանշական...
Posted by Armen Ashotyan on Thursday, May 30, 2019