ԱԻՆ «911» ծառայությունը այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 18:10-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տուն: 
 
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 21:10-ին:
 
Խաչատրյան փողոցում գտնվող երկհարկանի տունն (188.7 քմ) (սեփականատեր՝ Ա.Գ.) ամբողջությամբ այրվել է: