«
Ժողովուրդ»-ը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Հայաստանի Հանրապետության իրավապահներն օրերս ուշագրավ դեպք են բացահայտել ՊԲ զորամասերից մեկում: Մասնավորապես իրավապահները ՊԲ զորամասերից մեկում ստուգումներ են իրականացրել ու բացահայտել, որ այդ զորամասի սպան 11 մարտական մեքենաներից հանել է դիզվառելիքը և բենզինի բաքի մեջ ջուր լցրել:
 
Ավելին` իրավապահները պարզել են, որ այդ ամենի արդյունքում 11 մարտական մեքենաներ տեխնիկական խնդիրների առաջ են կանգնել, և որոշում է կայացվել այն չշահագործել: Հայաստանի Հանրապետության
 
Քննչական կոմիտեից հաստատեցին կատարվածի մասին մեր տեղեկությունները՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով` գողություն»: