Վահանաձև գեղձը մարդու ամենակարևոր օրգաններից է, որը մասնակցում է օրգանիզմում տեղի ունեցող ամենատարբեր գործընթացներին, սակայն այս գեղձի դիսֆունկցիայով տառապողների թիվը, ցավոք, բավական մեծ է:
 
Վահանաձև գեղձի ամենատարածված հիվանդություններից մեկը հիպոթիրեոզն է, որի դեպքում օրգանը բավարար քանակությամբ հորմոն չի արտադրում: Այս խանգարման հետևանքները կարող են բավական տհաճ լինել, իսկ բուժումը՝ շատ բարդ: Ընդ որում, կանայք 10 անգամ ավելի հաճախ են հիվանդանում հիպոթիրեոզով քան տղամարդիկ, և հատկապես հաճախ է այն ախտորոշվում 35 տարեկանից բարձր անձանց մոտ:
 
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները կարող են տարբեր կերպ անդրադառնալ մարդու օրգանիզմի վրա: Տարածված ախտանշանների շարքին են դասվում լիբիդոյի նվազումը, ախորժակի փոփոխությունները, դյուրագրգիռությունը, նյարդայնությունը, քրոնիկ հգնածությունը, մաշկի չորությունը, մկանային ցավերը, զարկերակային գերճնշումը, ցրտի զգացողությունը, դաշտանային ցիկլի խանգարումները, նյութափոխանակության խանգարումները, ինչպես նաև քնի ու հղիության հետ կապված խնդիրները:
 
Վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումները կարող են սկզբնական շրջանում աննկատ լինել ու որևէ կերպ չդրսևորվել, սակայն դրանք կարող են լուրջ խնդիրներ առաջացնել, ուստի հարկավոր է պարբերաբար բուժզննում անցնել ու անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել: Որպես կանոն նման խնդիրների դեպքում մասնագետը նշանակում է անհրաժեշտ դեղամիջոցներն ու տալիս բոլոր ցուցումները, որոնց հարկավոր է խստորեն հետևել, սակայն կա նաև մի հիանալի բնական միջոց, որը կօգնի հեշտությամբ կարգավորել գեղձի աշխատանքը:
 
Հաճախ այս օրգանի հետ կապված խնդիրների պատճառ է հանդիսանում յոդի դեֆիցիտը, սակայն ստորև ներկայացված բնական միջոցը կօգնի հագեցնել օրգանիզմը յոդով ու ազատվել վահանագեղձի հետ կապված խնդիրներից: Ընդ որում, այն չի առաջացնում կողմնակի բարդություններ, որոնք հաճախ են ի հայտ գալիս դեղորայքի ընդունման դեպքում:
 
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
 
1 կգ մեղր,
40 հատ կանաչ հունական ընկույզ,
ապակյա տարա:
 
Պատրաստման եղանակը.
 
Հունական ընկույզները լավ լվանալ, մանր կտրատել ու լցնել ապակյա տարայի մեջ: Ավելացնել մեղրը, խառնել, այնուհետև ամուր փակել տարան ու դնել արևի անմիջական ճառագայթների տակ: Դեղամիջոցը հարկավոր է թրմել 40 օր, այնուհետև ընկույզները դեն նետել՝ թողնելով միայն զտված հեղուկը:
 
Օգտագործման եղանակը.
 
Ստացված դեղամիջոցը հարկավոր է ընդունել ուտելուց առաջ երեքական ճաշի գդալ: Մեկ շաբաթ դեղամիջոցն այս կերպ ընդունելուց հետո հարկավոր է նվազեցնել չափաբաժինը՝ ընդունելով միայն նախաճաշից առաջ և միայն մեկ ճաշի գդալ:
 
Այս ժողովրդական փորձված միջոցը շատ արդյունավետ է և անվնաս, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների և ուժեղ ցավերի դեպքում ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանագավոր լինել և էլ ավելի լուրջ խնդիրներ առաջացնել: