Փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով նվեր մատուցեց: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին:
 
«Պետությունն, ավաղ, դարձել է մեկ դերասանի թատրոն, սահմանադրական բոլոր ինստիտուտները՝ պարզապես դեկորացիա: Նախագահ, Ազգային Ժողով, իրավապահ մարմիններ՝ ընդամենը մի էժանագին ներկայացման ռեկվիզիտներ են:
 
Պետության քայքայումը հենց այդպես է լինում, երբ պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից շատերը իրենց տեղում չեն»,-գրել է Աշոտյանը:
 
Նշենք, որ ԱԺ-ն արդեն երեք անգամ մերժել է ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրված թեկնածուներին: Լրատվամիջոցների տեղեկություններով, իշխանությունը ցանկանում է այդ պաշտոնում տեսնել Վահե Գրիգորյանին: Վերջինս մեկ անգամ արդեն ՀՀ նախագահի կողմից առաջադրվել է ՍԴ դատավորի թեկնածու, սակայն դա ԱԺ նախկին գումարման ժամանակ էր, եւ խորհրդարանը մերժել էր նրա թեկնածությունը:
 
 

Փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով նվեր մատուցեց: Պետությունն, ավաղ, դարձել է մեկ դերասանի...

Posted by Armen Ashotyan on Friday, May 31, 2019