Խոյ.
Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներից, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները:
 
Այսօր ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերի մասին: Ուղևորությունները վատ չեն անցնի, սակայն դրական էմոցիաների այն չափաբաժինը, որի ակնկալիքը ունեիք, չեն պարգևի ձեզ: Աշխատեք չենթարկվել սադրանքների՝ հակառակորդներից ոմանք կփորձեն օգտվել ձեր անկեղծությունից:
 
Ցուլ. Օրը դրական իմաստով առանձնահատուկ չես անվանի, թեև այն քիչ դրական պահեր չունի իր մեջ: Փորձեք հանդիպել այնպիսի մարդկանց հետ, ում վաղուց չեք տեսել: Երկար բաժանումից հետո դուք այսօր հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է նաև ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական մուտքեր:
 
Չի բացառվում, որ երեկոյան ձեզ ուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է նոր ծրագրեր կազմել, կամ ինչ-որ էական բան փոխել ձեր կյանքում: Օրվա ընթացքում կենսական ներուժը կպահպանվի:
 
Երկվորյակներ. Այսօր չարժե լայնամասշտաբ ծրագրեր կազմել, կամ ձեռնամուխ լինել երկարաժամկետ պլանների իրականացմանը: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անսպասելի խնդիրներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ՝ ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել;
 
Իսկ ահա մեծ ուշադրություն չպահանջող գործերի, ինչպես նաև ոչ մեծ առևտրի և ներդրումների համար օրը առավել քան հարմար է: էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների, կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:
 
Խեցգետին. Օրը տրամադրող է նպատակներին արագ հասնելու և առկա խնդիրները կարճ ժամանակում լուծելու համար: Այսօր ձեզ կհաջողվի դեն նետել խնդիրների այն բեռը, որ երկար ժամանակ է, ինչ կրում եք ձեր ուսերին: Կյանքը կերևա նոր գույներով: Ստեղծագործական ներուժը բարձր է, օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել նաև շրջապատի համար:
 
Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք, ինչպես նաև՝ կլինեն անսպասելի բացահայտումներ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ:
 
Առյուծ. Օրն անցնում է բավական հանգիստ, առանձնապես չզարմացնելով, չտխրեցնելով և չուրախացնելով ձեզ: Դուք հիմնականում առաջնորդվում եք նախապես մշակած ծրագրերով և դա հաջողությունների է հանգեցնում: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չեն նկատվում և այդ իսկ պատճառով՝ չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա:
 
Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Այսօր դուք սովորականից ավելի թեթև եք վերաբերում փողին, իսկ մտերիմներն էլ անվերջ կոչ են անում՝ տնտեսել այն:
 
Կույս. Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց: Ցավոք, նրանցից շատերի մեջ այսօր ցուցադրական բարյացկամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ՝ այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել:
 
Խոհեմ ծախսեք փողը, ցանկալի չեն չպլանավորած գնումները: Ընկերների հետ շփվելիս աշխատեք ավելորդ հարցեր չտալ՝ շրջապատի գործերով ձեր հետաքրքրվածությունը կարող է սխալ ընկալվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբ դնել դժվար թե հաջողվի:
 
Կշեռք. Աստղերն այսօր բուռն օր են խոստանում: Դեռ առավոտյան կնկատեք ուժերի անսովոր ներհոսքը, բայց դա ընդամենը սկիզբն է: Հեշտությամբ կհաղթահարեք օրվա մեջ ծագած անսպասելի բարդ խնդիրները, կստանաք ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Եթե վերջին օրերին սիրելի մարդու հետ տարաձայնությունների էին ծագում, ապա այսօր կարելի է հեշտությամբ վերջ դնել վեճերին ու վերականգնել ներդաշնակ հարաբերությունները:
 
Օրվա երկրորդ կեսին կծագեն փոքր դժվարություններ, որոնք շտապ լուծում կպահանջեն: Պետք չէ կանգ առնել կամ խուսափել դրանց հետ առճակատվելուց: Այսօր դուք ի վիճակի եք կայծակնային որոշումներ կայացնել և բոլոր դժվարությունները հաղթահարել միայնակ:
 
Կարիճ. Վատ օր չէ կատարված աշխատանքի արդյունքների միջանկյալ ամփոփման, ձեռնարկած գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի հետ կապված անշտապ ծրագրեր կազմելու համար: Պետք չէ հավատալ շրջապատի մարդկանց բոլոր խոստումներին, միևնույն ժամանակ՝ կարիք չկա սեփական խոսքերը քամուն տալու:
 
Ծանոթություններում պետք է բծախնդիր լինել՝ այսօր ձեր կողքին գտնվելու ցանկություն ունեն այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարված Կարիճները հակված են վեճերի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:
 
Աղեղնավոր. Օրը դժվար թե արդարացնի ձեր սպասումները: Երևի հարկ կլինի ինքնուրույն գործի անցնեք և փորձել փոխել իրադարձությունների ընթացքը՝ ձեր սեփական նախասիրություններին համապատասխան: Հրավերների ու առաջարկների մի սպասեք, ինքներդ ծրագրեր կառուցեք, որոշեք, թե ինչ գործով զբաղվեք և ինչպես հանգստանաք:
 
Հնարավոր են տարաձայնություններ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ: Ձեր որոշ արտահայտություններ և գործողություններ նրանց դուր չեն գալիս: Այդ իրավիճակներում կփրկի հումորը, դրա շնորհիվ դուք նաև առավել հմայիչ կդառնաք հակառակ սեռի ներկայացուցիչների աչքում:
 
Այծեղջյուր. Այսօր պետք է մի փոքր թուլացնեք ռիթմը՝ շտապողականությունը ծայրահեղ անցանկալի է, իսկ որոշ դեպքերում էլ՝ վտանգավոր:Թույլ տվեք՝ իրադարձություններն իրենց հունով ընթանան, իսկ մինչ այդ ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Սա այն օրն է, որի ընթացքում կարելի է ձերբազատվել անօգուտ կապերից, ինչպես նաև ամրապնդել այն հարաբերությունները, որոնք ձեզ օգտակար կլինեն:
 
Այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում, դուք մոտենում եք տրամաբանության և սթափ դատողության դիրքից: Դա օգնում է լուծել առկա խնդիրները, սակայն մտերիները սկսում են կասկածել, թե արդյոք դուք անկե՞ղծ եք ձեր զգացմունքներում:
 
Ջրհոս. Օրը լավ կդասավորվի, եթե կարողանաք զգուշավորություն դրսևորել և հրաժարվել կասկածելի ձեռնարկների մասնակցելուց: Գայթակղությունները շատ կլինեն, սակայն սթափ մտքի պակաս չունեք: Ցանկալի չէ խոշոր ֆինանսական գործարքներ կատարել, գումար ծախսել ոչ անհրաժեշտ իրեր ձեռք բերելու վրա:
 
Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Նրանք ձեզանից ինչ-որ բան են սպասում, սակայն չեն շտապում հայտնել, թե ինչ: Ստիպված կլինեք դժվար խոսակցություն նախաձեռնել՝ իրավիճակը հասկանալու համար:
 
Ձկներ. Այն գործը, որին դուք ձեռնամուխ եղաք օրեր առաջ՝ ակնկալելով արագ հաջողություն, անսպասելիորեն շատ գլխացավանք կպատճառի: Այժմ արդեն միանգամայն ակնհայտ է, որ դուք ամեն ինչը չէ, որ հաշվի էիք առել, սակայն նահանջել չի կարելի, առավել ևս որ չկա նահանջի տեղ: Հաշտվեք այն բանի հետ, որ տվյալ պահին պետք է ինչ-որ բան զոհաբերել՝ հետագայում շռայլ փոխհատուցում ստանալու համար:
 
Այսօր ստիպված կլինեք բավական տհաճ բացատրություններ տալ, պատասխանել որոշ վիրավորական հարցերի: Նեղացկոտություն դրսևորելու ժամանակը չէ: Փորձեք սրբագրել այդ մարդկանց մասին ձեր պատկերացումները: Դուք նորովի կհայտնագործեք նրանց, և այդ հանգամանքը շուտով ձեզ բարի ծառայություն կմատուցի: