Մարտի 31-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող դեղատանը ավազակություն է եղել։
 
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 01.03-ին, դիմակավորված անձը, ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով դեղատան դրամարկղից հափշտակել է 170.000 դրամ ու դիմել փախուստի:
 
 
 
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալների հիման վրա, Արաբկիրի եւ Արմավիրի բաժինների ծառայողների ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է Սարդարապատ գյուղի բնակիր՝ 27-ամյա Հովհաննես Ա․-ն։ Մայիսի 31-ին, ժամը 09.30-ին, նա հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին:
 
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ ատրճանակի նմանվող առարկան հայտնաբերելու ուղղությամբ:
 
Հովհաննես Ա․-ն կալանավորված է: