Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը երեկ՝ ռեստորաններից մեկում, նշում էր կրտսեր որդու՝ Մհերի 1-ամյակը։ Դերասանուհին և ամուսինը որոշել էին նույն օրը կազմակերպել նաև փոքրիկ Մհերի մկրտության արարողությունը
 
Tert.am Life-ը ներկա է եղել խնջույքին, զրուցել Անահիտի հետ և առանձնացրել ամենահետաքրքիր դրվագները, որոնք դերասանուհու համար պատրաստել էին գործընկերները։ 
 
Անահիտը նշեց՝ չնայած որդու տարեդարձը մայիսի 30-ին է, ամեն դեպքում, այս տարի որոշեցին նշել մեկ օր ուշացմամբ։
 
«Այս տարի որոշեցինք մեկտեղել ծնունդն ու մկրտությունը: Կենցաղային նվերներից չեմ խոսի, բայց, բնականաբար, նրա օրն է և լի է տարբեր անակնկալներով, խաղերով։ Մեր երեխաներից միայն նա էր, որ դեռ կնքված չէր, քանի որ նախկինում մեծ մկրտության արարողություն ենք արել Հայկի 1-ամյակին, կնքված են նաև աղջիկներս՝ Աննան ու Լաուրան, որոշեցինք Մհերին մույնպես մկրտել»,- ասաց դերասանուհին։ 
 
Առանց անակնկալների դերասանուհու գործընկերները 1-ամյա Մհերին չթողեցին։ «Հումորի լիգա» նախագծի տղաները բացի հումորային հատվածը, ապահովեցին նաև պարային տրամադրությունը՝ Անահիտին անակնկալի բերելով իրենց երաժշտական կատարումներով։