Խոյ  Այսօր շրջապատի վրա լավ տպավորություն կթողնեք` հայտնվելով բոլորի ուշադրության կենտրոնում: Հակառակ սեռի ներկայացուցիչները չեն կարող ձեզ ուշադրության չարժանացնել, և դա միշտ չէ, որ ձեզ հաճելի է, քանի որ պատահում են նաև կպչուն մարդիկ:  Այսօր ամենապարզ տեղափոխությունը կարող է վերածվել ձեր կյանքում նոր, ավելի բարենպաստ և հետաքրքիր փուլի սկզբի: 
 
Ցուլ. Այսօր զգույշ եղեք դաշնակիցներ ընտրելիս, քանի որ հակված եք դեպի ձեզ մոտեցնել այնպիսի մարդկանց, ովքեր հետագայում մեծ գին կպահանջեն իրենց ծառայությունների դիմաց: Օրվա երկրորդ կեսին կկարողանաք ոչ միայն պարզաբանումներ մտցնել ինքներս ձեր մեջ, այլև` հաստատել հուսալի ու խոր հարաբերություններ:  
 
Երկվորյակներ. Այսօր եթե անգամ որևէ դժվարություններ ծագեն էլ, դրանցից ոչ մեկը ձեզ չի մտահոգի: Առաջին հայացքից թվում է, որ ինչ-որ բան սպասվածի պես չէ, սակայն շատ շուտով կհասկանաք, որ իրադարձությունների ընթացքը կհամապատասխանի ձեր պլաններին: Օրվա երկրորդ կեսը աշխատեք ընտանիքի անդամների հետ: 
 
Խեցգետին. Այսօր ձգտում եք բոլորին դուր գալ և  ոչ մեկին չնեղացնել: Օրը բարենպաստ է ուղևորությունների, պասիվ հանգստի, ստեղծագործական բնույթի գործերի համար: Հնարավոր է ռոմանտիկ ծանոթություն` հեռվից ժամանաց անձի հետ:
 
Առյուծ. Դուք աննախանձելի իրավիճակում եք հայտնվել` մարդը, ումից ըմբռնում ու աջակցություն էիք սպասում, այսօր միայն հրահանգներ է տալիս և զերծ մնում գովասանքներից:  Աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս հաճախակի հիշել սեփական հաջողությունների և նվաճումների մասին և չամաչել դրանց մասին բարձրաձայնել շրջապատին: 
 
Կույս. Այսօր ձեր ժամանակը մի վատնեք վեճերի ու պարզաբանումների վրա, սկսեք իրականացնել ձեր մտահղացումներն ինքնուրույն. առաջին հաջողությունից հետո ձեր օգնականներն ու դաշնակիցները կզգաստանան: Բարենպաստ օր է իմիջը փոխելու և հանդերձարանը թարմացնելու համար: Մի մերժեք ընկերների անսպասելի առաջարկին` միգուցե այսօր դուք նոր հոբբի ձեք բերեք: 
 
Կշեռք. Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ շփումների, նոր ծանոթությունների համար: Այս նշանի որոշ ներկայացուցիչների մոտ ցանկություն կառաջանա զբաղվել գրական գործունեությամբ, կաճի քաղաքականության հանդեպ հետաքրքրությունը: Հնարավոր են  չպլանավորած ուղևորություններ, օրը հարմար է իրավիճակը փոխելու և տեղափոխությունների համար: 
 
Կարիճ. Այսօր ձեր շրջապատին կթվա, թե դուք հաղթահարում եք դժվարությունները հեշտությամբ, լավատեսություն ճառագայթելով և պահպանելով ինքնավստահությունը, ինչ էլ որ տեղի ունենա: Միայն ձեզ լավ ճանաչող մարդն է հասկանում, որ հոգու խորքում դուք անհանգիստ եք, սակայն չի գտնում բառեր, որոնցով կարողանար փարատել ձեր տագնապները:
 
Աղեղնավոր. Այսօր դուք վառ տպավորությունների, ինչ-որ անսովոր ու աչքի ընկնող բանի կարիք ունեք: Այսօր սկսած ծանոթությունները նույնպես անսովոր կլինեն` ձեզ սպասում են հանդիպումներ չափազանց վառ անձնավորությունների հետ: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր գաղափարների ժամանակն է, որոնց իրականացման համար դուք պատրաստ եք ամբողջովին նվիրվել: 
 
Այծեղջյուր. Հնարավոր են չպլանավորած այցելությունները, հյուրերին տեսնելը ձեզ մեծ ուրախություն կպարգևի: Օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների, երեկույթների, ընկերական հանդիպումների համար: Մեծ է նոր ծանոթության հավանականությունը: 
 
Ջրհոս. Օրվա ընթացքում բավական ժամանակ կծախսեք ուրիշների խնդիրների վրա. նրանք, ովքեր ծուլանում են որևէ ինքնուրույն բան անել, ձեզ են դիմում: Դուք էլ համբերատար և բարյացկամ լսում եք բոլորի բողոքներն ու գործի անցնում:   Հոգ տարեք ինքներդ ձեր մասին` գերհոգնածությունն այսօր կարող է հետագայի համար առողջական լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Ցանկալի չէ նաև ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը: 
 
Ձկներ. Այսօր նգամ այն իրադարձությունները, որոնք առաջին հայացքից մանր և աննշան են թվում, կարող են շարունակություն ունենալ: Օրը կարող է կապված լինել նաև բավական լուրջ և խոր զգացմունքի առաջանալու հետ, որը կշրջի ձեր կյանքը, կստիպի վերանայել գերակայությունները և թիրախները: Մի վախեցեք ձեր ցանկություններից` դրանք կիրականան հենց այնպես, ինչպես պետքն է: