Դերասան Մովսես Երեմյանի և պարուհի, դերասանուհի Աննա Սիմոնյանի որդին՝ Անրին, արդեն 10 ամսական է։ Մայրին ու հայրիկը վերջին շրջանում ինստագրամյան հետևորդների հետ պարբերաբար կիսվում են նրա հետ լուսանկարներով։
 
Մովսես Երեմյանն իր էջում տեղադրել է կնոջ և որդու լուսանկարը՝ մակագրելով․ «Անրիի առաջին աշխատանքային օրը մայրիկի հետ»։
 
Նշենք, որ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Աննա Սիմոնյանը խոսելով որդու խնամքի մասին նշել էր․ «Հասցնում եմ այնպես, ինչպես բոլոր կանայք։ Ես հիմա էլ շատ ժամանակ եմ տրամադրում երեխայիս, գործով փորձում եմ զվաղվել օրվա միայն մի հատվածում՝ մնացած մասը բալիկինն է։ Ամեն ինչ հասցնում եմ անել օրվա առաջին կեսին։ Զբաղվածությունս շատ է ասելով նկատի ունեմ թե՛ ընտանիքիս տրամադրված ժամանակը, թե՛ աշխատանքը։ Բալիկս դեռ փոքրիկ է ու շատ բան չի հասկանում, երբ արդեն հասկանա, սկսի նեղվել, փոփոխություններ կանեմ իր համար, հիմա դեռ աշխատելու ժամանակն է: Bնականաբար, գնում ենք տարբեր տեղեր, բալիկս ամեն տեղ գալիս է ինձ հետ, նրա հետ ինչ-որ տեղ գնալը շատ հարմար է, քմահաճ  չէ»