ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վերջին շրջանում Ադրբեջանից հաճախացել են հակահայկական հայտարարությունները:
 
Հունիսի 7-11-ը Նախիջևանում նախատեսվում է կազմակերպել թուրք-ադրբեջանական տակտիկական զորավարժություններ՝ մարտական կրակաերթի կիրառմամբ:
 
Վեջին մեկ ամսվա ընթացքում սա երկրորդ թուրք-ադրբեջանական զորավարժություններն են և ակնհայտ է, որ սա ուղղված է հայկական երկու հանրապետությունների դեմ:
 
Նախորդ մեկ տարվա ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմը ակտիվացել էր Նախիջևանի հատվածում:
 
Սա բացահայտորեն չի կարող չմտահոգել հայկական կողմերին: Մյուս կողմից ակտիվացման հերթական փորձն են կատարում ոչ անհայտ սորոսական, գրանտակեր գործիչները,որոնց թիրախում հերթական անգամ հայտնվել են պետական ինստիտուտները:
 
Սա հստակ նպատակ ունի թուլացնել Հայաստանի պետական ու ազգային անվտանգությունը:
Պետք է գիտակցել՝ Հայաստանի պետական և ազգային անվտանգությունը վեր է ամեն ինչից և թույլ չպետք է տալ Ադրբեջանի, Թուրքիայի և գրանտակեր, հակապետական ուժերի ակտիվացումը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
 
Հ.Գ. Գրառումս գրելու ընթացքում տեղեկացա,որ ադրբեջանցիների դավադիր կրակոցից հայ զինվոր է սպանվել...
 
Հ.Հ.Գ. Տղերք, հերիք է բաժանարար գծեր քաշենք հայրենիքի ներսում: Ժամանակն է մի կողմ դնել խմբային -կուսակցական շահն ու համախմբվել ընդդեմ ադրբեջանաթուրքական սպառնալիքի»: