Հունիսի 1-ին՝ ժամը 19:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող մարզասրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Վ.Ա., ծնված 1994 թ.), «Mercedes E220» (վարորդ՝ Ա.Վ., ծնված 1980 թ.), «Mercedes C180» (վարորդ՝ Յ.Հ., ծնված 1953 թ.), «Nissan Pathfinder» (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1998 թ.), «Hyundai Elantra» (վարորդ՝ Ս.Ա., ծնված 1991 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Վ.Չ.) մակնիշների ավտոմեքենաները:
 
Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C180» (վարորդ՝ Վ.Ա), «Nissan Pathfinder» և «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաները և փակել «Mercedes C180» (վարորդ՝ Յ.Հ.), «Hyundai Elantra» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները:
 
ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան: