Հաղորդավարուհի Անֆիսա Չեխավան հաճախ է ուրախացնում իր հետեւորդ-երկրպագուներին բիկինիով, ներքնազգեստով լուսանկարներով եւ, իհարկե, սրամիտ մեկնաբանություններով ու քննարկումներով։
 
Այս անգամ եւս բացառություն չէ։ Հաղորդավարուհին մեկնել է հանգստի, որտեղից էլ իր Instagram-ում լողազգեստով կադրեր է տեղադրել։ Փարամ կազմվածքով Չեխովան գունավոր լողազգեստով է, իսկ ձեռքերում մրգով լի ափսե է։
 
Հետեւորդների հարցերին ի պատասխան նա գրել է․
«Իմ կյանքի համարյա բոլոր տղամարդիկ երազել են ինձ այսպիսին տեսնել։ Մերկ, հնազանդվող եւ դնչկալով։ Ցանկալի է, որ դնչկալը թույլ չտա բացի «Այո, իմ տեր» արտահայտությունից բացի այլ բան ասել։ Չեմ հասկանում ինչու՞ են բոլոր տղամարդիկ ցանկանում ինձ հնազանդեցնել։ Չնայած սիրում եմ, երբ տղամարդը իշխում է, սակայն խելամտորեն եւ հոգատարությամբ։ Շատ բան կարող էի ասել այս թեմայով, սակայն արեւն արեց այն, ինչը ցանկանում էին շատ տղամարդիկ։ Նա մերկացրեց ինձ, հագցրեց դնչկալ եւ մտքերս ու ընդվզման փորձերս անհետացան»։