Բրազիլիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեղադրվում է բռնաբարության համար։ Ինչ-որ կին դիմել է Սան Պաուլուի ոստիկանություն՝ հայտարարելով, որ ֆուտբոլիստը մայիսի 15-ին Փարիզում բռնաբարել է իրեն:
Ոստիկանությունն սկսել է գործի քննությունը։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։