Շուրջ մեկ տարի է ասում եմ...
 
• Ադրբեջանի նկատմամբ ավելորդ հանդուրժողականության և կեղծ խաղաղասիրության քարոզը վտանգավոր է:
• Չնայած իշխանության պնդումներին՝ պարզ դարձավ, որ Ալիևը ոչ կիրթ է և ոչ էլ՝ նորմալ:
 
• Անթույլատրելի է հրաժարվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերից, որի իրականացումը ձեռնտու չէր Ադրբեջանին:
 
• Պետք է շարունակել նախորդ իշխանության կոշտ դիրքորոշումը բանակցային գործընթացում, այլ ոչ թե առանց հստակ հայեցակարգի և օրակարգի վերելակներում պայմանավորվել Ալիևի հետ:
 
• Դատապարտելի է հնարավոր ռազմական բախման կամ պատերազմի վերսկսման մեղավոր հռչակել Հայաստանի և Արցախի որոշ «դավադիր» ուժերի:
 
Բայց ասողին լսող էր պետք:
Նախօրեին «կիրթ և նորմալ» Ալիևի ԱԳՆ-ն շփման գծում մարդկային կորուստների միակ մեղավոր հայտարարեց հայկական կողմերին:
 
Հ.Գ. 
Տղերք, հերիք է ինքնագոլ խփեք Հայաստանի դարպասը:
 
 

Շուրջ մեկ տարի է ասում եմ... • Ադրբեջանի նկատմամբ ավելորդ հանդուրժողականության և կեղծ խաղաղասիրության քարոզը վտանգավոր...

Posted by Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov on Monday, June 3, 2019