Արշավիր Ղարամյանը  Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ է՝  հատուկ հանձնարարությունների գծով։
 
Մարտական պանծալի կենսագրություն ունի։ Արցախի հերոս է։  1991-1992 թվականներին՝ կամավորական ջոկատի հրամանատար, 1992-1996 թվականներին՝ ԱՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի 35-րդ ՄՀԳ-ի հրամանատար, 1996-1997 թվականներին՝ ԱՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար։ 1997-1999 թվականներին եղել է ԱՀ ՊԲ Ասկերանի ՊՇ հրամանատար․․․
 
Հաճախակի եմ մտնում Արցախի հերոսների ֆեյսբուքյան էջերը՝ հաղորդակից լինելու նրանց մտորումներին։ Այս անգամ Արցախի հերոսի էջում մոր նկարն էր։ Մի անուշ մայրական հոտ զգացի՝ մեր ավանդույթների բույրով։ Մայրը որդու առողջության համար աքաղաղ է ուզում «մատաղ անել»։ Պարզ, անպաճույճ բառեր։ Անսահման կարոտ զգացի, մե՜րն է, ախր օտար բաները անհարազատ են մեզ։ Հիշեցի, որ իմ տատն էլ, մայրն էլ «մատաղ էին անում» և յոթ տեղ բաժանում։ Ովքեր շատ աղքատ, կարիքավոր կամ հիվանդ էին, առաջինը նրանց էինք բաժին հասցնում։ Ինչևէ, մերը չմոռանանք․ դա շատ թանկ բան է։ Իսկ մարդկանց օրհնանքն ու «Ամեն»-ը այնքա՜ն ջերմ է հնչում։