Առաջին անգամ եմ տեսնում, երբ մարդ են ծեծում, ու ընդհանրական իմաստով հանրությունը չի կանգնում նրա կողքին, որ ասի՝ տղերք գլխներդ պատովն եք տվել, որ ծեծել եք։ Ընդհակառակը գրում են՝ քիչ են ծեծել։ Արդեն որերորդ մարդն է ներկայացել ոստիկանություն ու ասում է՝ ես եմ ծեծել ։
 
Սա իշխանությանը պիտի հուշի, որ անդունդի եզրին է երկիրը կանգնած։ Երբ մեկը, ով վաստակ չունի, ավերում է այն ամենը ինչ ստեղծվել է։ Կարող է օնլայն ցանցով ծաղրի ենթարկել մեր ազգային սրբությունները, խաղալ ազգային հերոսների պատվի հետ, ոչնչացնել այն ամենը, ինչ թանկ է ազգի համար, ատելություն սերմանել մարդկանց մեջ, ազգամիջյան կռիվներ հրահրել, թոռների հետ զբոսնող պապի վրա հարձակվել․․․
 
Շատ վտանգավոր գործընթաց է տեղի ունենում։ Նսեմացնել մեր ազգային սրբությունները, հողին հավասարեցնել մարդկանց, ովքեր վաստակ ունեն, պատերազմի հերոսներին նվաստացնել․․․ Ու այս ամենը օնլայն տիրույթում գործող ֆեյքային խմբերի միջոցով հասցնել մարդկանց՝ տեսեք այսինչին ոնց ենք խայտառակում, դավաճան ասում, ոչ մեկդ չհամարձակվեք կանգնել դավաճանի կողքին։
 
Ո՞վ է այդ իրավունքը տվել։ Առանց իրավական հիմնավորման մարդուն հայտարարել հանցագործ ու հանրությանը տրամադրել նրա դեմ։ Մարդիկ մեկ կլռեն, երկու, երեք, բայց հետո այնպես կպոռթկան, որ հիմքից կքանդեն ամեն ինչ։ Ժողովրդական արդարադատությունը շատ հեռուն կարող է տանել, իշխանությունը քայլեր պետք է ձեռնարկի։ Կույր ատելությունը, որ մտցվել է մարդկանց մեջ, պետք է փորձել ձնհալի պես հալեցնել։ Անհնարին է արդեն, բայց պետք է մի վերջին հույսով փորձել փրկել բարոյական մթնոլորտը, որովհետև վատ հանգրավանում ենք արդեն։ Թոռների հետ զբոսնող պապի վրա հարձակվող մարդը իրավունք չունի հանրության առաջ դուրս գալ։ Դա պետք է մտցնել հանրային գիտակցության մեջ, դա՛ ․․․ Իշխանությունը, օրենքը այդ հարցը պիտի լուծի։
 
Հիշեցնենք, որ Կենտրոնի ոստիկանություն են ներկայանում բազմաթիվ քաղաքացիներ և հայտարարում,  որ իրենք են ծեծել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանին, ով մեկն է նրանցից, որոնք խաղում են մարդկանց ստեղծած կենսագրության հետ ու մնում է երիտասարդին հարցնել․ երբ հարձակվում էիր թոռների հետ զբոսնող պապի վրա, ի՞նչ էիր մտածում։ Որ անպատժելի՞ ես, որ օրենքը քո դեմ չի՞ աշխատելու։ Բաներ կան, սրբություններ, որոնք օրենքից դուրս են, ու ոչ մի բարոյական մարդ չի ներում․․․
 
Շատ տիպիկ է բնութագրել Արմեն Գրիգորյանը։
 
Արմեն Գրիգորյան
 
Դաստիարակչական աշխատանք տեսած ստահակին ոչ մի պաշտպանող չեկավ Կենտրոնի ոստիկանություն։ Բայց շատ տղերք ուղղակի գնացին և ասեցին ես եմ եղել։
 
Զգու՞մ եք, որ համացանցից դուրս գտնվող կյանքի հետ ձեր կապը կտրվել է։