Դերասանուհի, մոդել Իլոնա Նուրիբեկյանն այս ընթացքում հեռուստատեսային նախագծերից ներգրաված է միայն «ԿօօԿօօՌօօզ»-ում։ Աշխատանքային անհամեմատ թեթև գրաֆիկը դերասանուհուն հնարավորություն է տվել մեկնել հանգստի։
 
Այս օրերին Իլոնան իր հանգիստն է վայելում Եգիպտոսում։ Վերջինս իր հետևորդների հետ պարբերաբար կիսվում է և՛ տեսանյութերով, և՛ լուսանկարներով։
 
Ավելի վաղ Իլոնան հասցրել էր հանգստի մեկնել Վրաստան։ Դերասանուհի մոդելն այնտեղ էր իր ընկերուհու՝ մոդել Աննա Գրիգորյանի հետ։ Վերջիններս առաջին անգամը չէ, որ միասին հանգստի էին մեկնել։