Բաղադրիչներ
 
ալյուր - 5 բ.
շաքարավազ - 1 բ.
յուղ կամ ձեթ -  1 բ.
գազարի ջուր - 1 բ.
գազարի խյուս - 1 բ.
ընկուզեղեն (ընկույզ, կաղին, նուշ) - 1 բ.
չամիչ - ½ բ.
սպիտակ քունջութ -   ½ բ.
սոդա - 1 թ.գ.
դարչին - 1 թ.գ.
 
Պատրաստման եղանակը
 
Ալյուրին խառնել շաքարավազը, ձեթը, գազարի հյութն ու խյուսը, սոդան և դարչինը:
 
Խմորը լավ շաղելուց հետո ավելացնել մանրացված ընկուզեղենն ու չամիչը:
 
Խմորը տեղավորել նախապես յուղոտած և ալյուրոտած ափսեի մեջ, թաց ձեռքերով հարթեցնել 
խմորի մակերեսը, ապա վրան ցանել քունջութը:
 
Թխել նախ բարձր, ապա ցածր ջերմաստիճանով փռի մեջ: