Ի՞նչ է նշանակում ձեր ծննդյան օրը։ Մեզանից շատերը մտածել են այդ մասին, այդ պատճառով մենք յուրօրինակ թեսթ ենք առաջարկում։ Ծննդյան օրացուցային օրը սովորաբար մարդու ներքին տաղանդն է ցույց տալիս, որը կարող է օգնել կարիերայի ընտրության կամ կարեւոր այլ որոշումներ կայացնելիս։ Այս թեսթն միայն ձեր ծննդյան օրացուցային օրվա համար է։
 
Ձեր թիվը բացահայտելու համար անհրաժեշտ է իմանալ ձեր ծննդյան օրը։ Անհրաժեշտության դեպքում այդ թիվը հասցվում է միանիշի. օրինակ 20=2+0=2։
 
Արդյունքները
 
1 – ծննդյան օրերը՝ 1, 10, 19, 28
 
Եթե ձեր մտավոր եւ ձեզ բնորոշ այլ էներգետիկան հավասար է մեկի, ուրեմն Դուք.
 
1 - Անկախ եք, յուրօրինակ, ստեղծարար, առաջնորդ, բնությունից պիոներ:
 
10 - Ստեղծագործ, արտիստիկ, հակված իդեալիզմի, չեք սիրում սահմանափակվել ընտանեկան շրջանակով։
 
19 - Դիտեք վերը նշվածները։ Հակված եք ծայրահեղությունների։ Բոլոր գծերը կա՛մ չափազանց ուժեղ են, կա՛մ չափազանց թույլ։
 
28 – Նուրբ եք, երազկոտ, անկախ, ուժեղ կամք ունեք։
 
2 – ծննդյան օրերը՝ 2, 11, 20 կամ 29
 
Դուք երկակի բնույթ ունեք, որը կարելի է երկու կողմից դիտարկել։ Դուք խաղաղապահ եք, լավ կատարող։
 
2 – Զգայուն եք, զգացմունքային, կարողանում եք կոլեկտիվում աշխատել։ Սակայն զգուշացեք «փալաս» դառնալուց, որի վրա բոլորը ոտքերն են մաքրում։
 
11 – Դուք ներշնչող եք, մեդիում, բարձր զգայականություն ու զգացմունքայնություն ունեք։
 
20 – Նրբանկատ եք, դիվանագետ, երաժշտական։ Հնարավոր է՝ լավ ձայն ու երգելու տաղանդ։
 
29 – Ծայրահեղ հայացքներ ունեք, երազկոտ եք։ Ընտանեկան միջավայրի կարիք ունեք։
 
3 - ծննդյան օրերը՝ 3, 12, 21 կամ 30
 
Ձեր կյանքում հաճելի պահեր շատ կլինեն։ Դուք խոսքի շնորհ ունեք, ստեղծարար եք։
 
3 – Ընկերասեր եք, արտիստիկ։ Դուք ինտելեկտուալ եք, հումորի զգացում ունեք եւ կարող եք դրսեւորել ձեզ։
 
12- Պրակտիկ եք, կարգապա, լավ տրամաբանություն ունեք։
 
21 – Հասարակական ուղղվածություն ունեք եւ բազմաթիվ հետաքրքրություններ։ Սիրում եք հյուրեր ընդունել։ Բացառված չեն նյարդային համակարգի խնդիրները։
 
30 – Բնությունից դերասան եք, լավ երեւակայություն ունեք, ներքին ձայն։ Ծանր աշխատանք չեք սիրում։
 
4 – ծննդյան օրերը՝ 4, 13, 22 կամ 31
 
Դուք անկախ եք ու պրակտիկ։ Բարեփոխիչ եք, գաղափարի համար պայքարող։
 
4 – Կոկիկ եք, արդար, մանրուքներին ուշադրություն դարձնող։ Բացառված չէ համառությունը եւ ձեր կապվածությունը թաքցնելու միտումը։
 
13 – Աչքի եք ընկնում աշխատասիրությամբ, ընտանեկան միջավայրի կարիք ունեք։ Ձեզանից լավ կառավարիչ կստացվի։
 
22 – Դուք բազմակողմանի դատողություն եւ լավ ներքին ձայն ունեք, բայց չափից շատ զգացմունքային եք ու նյարդային։
 
31 - Բիզնեսում լավ կարողություններ ունեք, նախաձեռնող եք ու վճռական։
 
5 – ծննդյան օրերը՝ 5, 14 կամ 23
 
Դուք անկայուն եք, սիրում եք ազատություն ու փոփոխություն։ Հազվադեպ եք հրաժարվում ինչ-որ նոր բան փորձելու հնարավորությունից։
 
5 – Սովորաբար հետեւում եք ձեր ներքին զգացողությանը։ Հետաքրքրասեր եք ու խելացի, բայց ձեր հետաքրքրություններին ու սովորույթներին հավատարիմ չեք։
 
14 – Դուք արժանավոր բնավորություն ունեք։ Կարեկցող եք ու զգացմունքային։ Խաղերի մեջ Ձեր բախտը կարող է բերել (եթե դրա հավաստիացումը կա Ձեր անհատական հորոսկոպում)։
 
23 – ուժեղ անհատականություն, լավ հնարամտություն։ Ձեր գործի մեջ արհեստավարժ լինելու հավանականություն ունեք։
 
6 – ծննդյան օրերը՝ 6, 15 կամ 24
 
Ընկերները, շրջապատը, սերը Ձեր կյանքում նշանակալից դեր ունեն։ Ձեր վրա պատասխանատվություն վերցնելու միտում ունեք։
 
6 – Հավասարաչափ սիրում եք ե՛ւ ընտանեկան կյանքը, ե՛ւ շրջապատին։ Հնարավոր երաժշտականություն, բացառված չէ համառությունը։ Դուք լավ ծնող կլինեք։
 
15 – Դուք մեծահոգի ու արտիստիկ եք։ Սիրում եք օգտվել առիթից, սովորաբար փորձով եք սովորում։
 
24 – Դուք ընտանեկան միջավայրի համար եք ստեղծված։ Հակված եք հոգատարություն ցուցաբերել ավագ սերնդի հանդեպ։ Ձեզ հարմար է կոմունալ ծառայությունների հետ կապված զբաղմունքը։
 
7 – ծննդյան օրերը՝ 7, 16 կամ 25
 
Դուք բնությունից ճգնավոր եք։ Խելացի եք, հակված եք գիտությանն ու գիտելիքին, այդ թվում՝ էզոտերիկ բնույթի։ Կարող եք չսիրել ֆիզիկական աշխատանքը։
 
7 – Դուք մանրախնդիր ոք, հակված եք համառություն ցուցաբերել։ Սրամիտ եք եւ մեդիումի լավ ունակություններ ունեք, եթե ձեր անհատական հորոսկոպի մեջ հակասություններ չկան։
 
16 – Դուք վերլուծական միտք ունեք, հակված եք տրամադրության փոփոխությունների, սիրո եւ շփման պակաս ունեք։
 
25 – Ձեր ներքին ձայնը լավ զարգացած է, բացառված չէ հետաքրքրությունը օկուլտիզմի, էզոտերիկայի հանդեպ։ Հաճախ եք գերագնահատում ձեր հնարավորությունները։
 
Թիվ 8 – ծննդյան օրեր 8, 17 կամ 26
 
Դուք ներդաշնակորեն զարգացած դատողություն, բիզնեսի աշխարհը ղեկավարելու կարողություն ունեք։
 
8 – Կատարողական լավ ունակություններ, գումար վաստակելու կարողություն՝ չշրջանցելով օրենքն ու հասարակության բարոյական համոզմունքները։
 
17 – Կյանքի հանդեպ խիստ նյութական հայացքներ, նպատակասլացություն, բիզնեսում լավ հմտություն։
 
26 – Դուք զգացմունքային եք։ Կազմակերպչական լավ որակներ ունեք։ Բացառված չէ, որ ընտանիքն ու տունը ձեր հպարտության առարկան են:
 
9 – ծննդյան օրերը՝ 9, 18 կամ 27
 
Կյանքում Ձեր խնդիրը կարեկցություն ցուցաբերելն է, հասարակությանը ծառայելը՝ մոռանալով ինքներդ Ձեզ։
 
9 – Դուք մարդասեր եք, արտիստիկ, խելացի ու առատաձեռն։
 
18 – Դուք անկախ եք, գործերում բարձր որակավորմամբ։ Ուրիշների համար լավ խորհրդատու եք։
 
27 – Բազմակողմանի հետաքրքությունները, ուժը, վճռականությունը, զգացմունքայնությունը, նյարդային լինելը Ձեր բնավորության գծերն են։ Եթե այս ամենին չի հակասում Ձեր անհատական հորոսկոպը, ապա դուք մեդիումի կարողություններ ունեք։