Խոյ
 
Հետաքրքիր ու հաճելի իրադարձություններով լի օր է: Կարող եք զգալի հաջողությունների հասնել առանց առանձնակի ջանքեր գործադրելու: Ունեք համախոհներ, կարևոր օգնականներ: Կարելի է ձևակերպել կարևոր փաստաթղթեր, նախապատրաստվել ճամփորդությունների:
 
Ինքնազգացողությունը լավն է, դժվար կլինի ձեր տրամադրությունը փչացնել: Սուր է ինտուիցիան, նշանի ներկայացուցիչները ստույգ կանխատեսումներ են անում:
 
Ցուլ
 
Օրը նշանակալից է զգայական ֆոնի անկայունությամբ, նշանի ներկայացուցիչները ուրախանում են մանրուքներից: Որոշ Ցլերին թվում է, որ իրենց ոչ ոք չի հասկանում, մյուսները իրենց
միայնակ են զգում ու փորձում են նոր ընկերներ գտնել:
 
Հնարավոր են աշխատանքային հաջողություններ: Հիշեք, որ ձեր տրամադրությունը ձեր ձեռքերում է, դուք հեշտությամբ կարող եք ձեզ երջանիկ ու ինքնաբավարարված զգալ: Մի կնքեք կարևոր գործարքներ:
 
Երկվորյակ
 
Ոչ միանշանակ իրավիճակ է, երբ դժվար է ընտրել ճիշտ վարքագիծ: Բայց եթե դուք ամեն ինչ լավ ծանրութեթև անեք, իմաստուն կվարվեք ու սխալներ թույլ չեք տա: Հնարավոր են դժվարություններ գործնական հարաբերություններում: Կարողանում եք ինքներդ ձեր գործերից գլուխ հաել, պարզել մտերիմների հետ հարաբերությունները: Հնարավոր են նոր նպատակներ, հին արժեքների վերագնահատում:
 
Խեցգետին
 
Բարենպաստ օր է նպատակային քննարկումների համար: Հակառակ սեռի հետ ներկայացուցիչերի հետ հարաբերությունները, որոնք սկսվում են բացառապես մասնագիտական մակարդակում, շուտով կկրեն ընկերական բնույթ: Հնարավոր են անսպասելի նվերներ, ոչ պատահական հանդիպումներ: Նրանց օրինակին հետևելով, դուք անպայման հաջողությունների կհասնեք: Տրվեք պասիվ հանգստի, որ հիմա ձեզ ուղղակի անհրաժեշտ է:
 
Առյուծ
 
Օրը նոր տեղեկություններ է բերում, որը շուտով շատ հրատապ կլինի հենց ձեզ համար: Փոխվում են ապագայի պլանները, որովհետև դուք հիմա հստակ մտքեր ունեք այն մասին, թե ինչպես է պետք է փոփոխել կյանքը դեպի լավը: Մի վախեցեք գործել ավելի համարձակ: Ուշադրություն դարձրեք այն բանին, թե ինչպես են դասավորվում հարաբերությունները սիրելիի հետ: Առյուծները հեշտ են լեզու գտնում երեխաների հետ, կազմակերպում են ընտանեկան տոներ, միջոցառումներ:
 
Կույս
 
Օրը կապված է գործնական ոլորտի անսպասելի փոփոխությունների հետ: Հիմնական շեշտադրումը ոչ թե կատարվող իրադարձություններն են, այլ դրանց նկատմամբ ձեր վերաբերմունքը: Նշանի ներկայացուցիչներից շատերը մտածում են գործի բնույթը փոփոխելու մասին: Զգայական ֆոնը բարդ է, հնարավոր ապրումները ձեզանից շատ ժամանակ ու ուժ կխլեն: Օրը ամենևին հարմար չէ սիրային հարաբերություններում վճռական քայլեր կամ նոր ծանոթություններ հաստատելու համար:
 
Կշեռք
 
Հնարավոր են կարևոր մասնագիտական հաջողություններ, եթե դուք ճիշտ վարքագիծ դրսևորեք գործնական բանակցությունների շրջանակում ու տեղ չտաք քննադատություններին: Շատ բան է կախված ձեր ինքնագնահատականից: Կարելի է խոշոր գնումներ կատարել, գործարքներ կնքել: Դուք հակված եք վերլուծական մտածողության, վերլուծում եք օրվա ամեն իրադարձություն, մանրուք:
 
Կարիճ
 
Տրամադրությունը ցածր է այնքան, որ հաջողությունները անգամ ձեզ այդքան չեն ուրախացնում: Դուք այսօր հատկապես կասկածամիտ եք, շատ բան եք պահանջում շրջապատից: Ուրախացնում է, որ ոչ դրական ազդեցությունների տևողությունը երկարատև չի լինի ու ձեր վիճակը շուտով կկայունանա: Օրվա ընթացքում շատ ուշադրություն դարձրեք մանրուքներին, գործերի նկատմամբ ստեղծագործական մոտեցում ցուցաբերեք:
 
Աղեղնավոր
 
Մասնագիտական տեսանկյունից բարդ օր է: Խնդիրներն առաջանում են հանկարծակի, ըստ որում՝ այնտեղ, որտեղ դուք այն ամենևին չեք սպասում: Համախոհները օգնություն չեն առաջարկում, ամեն ինչից գլուխ եք հանում ինքնուրույն կերպով: Հմտությունները ու խորամանկությունը այսօր ձեզ առանձնակի պետք կգան: Անձնական հարաբերություններում ամեն ինչ բարդ է, տրամադրությունը կարող են փչացնել անհիմն խանդն ու կասկածը:
 
Այծեղջյուր
 
Հետաքրքրվեք, թե ինչ են ձեր մասին մտածում շրջապատի մարդիկ, ոչ թե ուղղակի հետաքրքվածությունից դրդված, այլ որովհետև նրանցից շատ բան է կախված մասնագիտական առումով: Փորձեք ձեզ հաջողակ զգալ, ջանք գործադրեք համապատասխան տեսք ունենալու համար: Անձնական դժվարություններ ապրած այծեղջյուրների համար օրը կարող է նոր կյանքի ու նոր գաղափարների աղբյուր հանդիսանալ: Դու կլցվեք լավատեսությամբ ու ապագայի նկատմամբ հույսերով:
 
Ջրհոս
 
Դժվար է այսօր հանգստություն պահպանել, շրջապատը դրդում է ձեզ ինչ-ինչ քայլերի, երբեմն էլ փորձում է ձեր համբերությունը: Ոչ բարյացակամները հատկապես սրամիտ են, նկատողություններ են անում: Արեք ամեն ինչ կոնֆլիկտներից խուսափելու համար: Ոչ վաղ անցյալում սկսված հարաբերությունները սկսում են կրել ավելի լուրջ բնույթ, թող դա ձեզ այդքան էլ չանհանգստացնի:
 
Ձկներ
 
Անհաջող համընկնումը, անիմաստ դիպվածները կարող են խանգարել բեղմնավոր աշխատանքի ծավալմանը: Դուք սուր եք արձագանքում մանրուքներին, երբեմն էլ խուճապի եք մատնվում չնչին բաներից: Հանգստանալով, կհասկանաք, թե ինչպես է պետք գործել, ինչպես վարվել գործընկերների հետ: Անհրաժետություն չկա սովորել սեփական սխալների վրա, հետևեք օգտակար խորհուրդներին, վերլուծեք սեփական անկրկնելի փորձը: