Հայտնի ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը չի դադարում իր երկրպագուներին ուրախացնել համարձակ լուսանկարներով եւ, թվում է,  թե հարսանիքից հետո իր միկրոբլոգի կոնտենտն ավելի համարձակ է դարձել։ «Հետույք, ինչպիսին Քիմինն է» հիթի կատարողը հիացրել է երկրպագուներին նոր լուսանկարով, որում ներկայացել է լողազգեստով։ Նաստյան ցուցադրել է հյութեղ կազմվածքը։
 
Իր Instagram-ում արտիստուհին հպարտացել է մարզված բարեմասնություններով։ Նա երկար ժամանակ աշխատել է մարզասրահում նման արդյունքի հասնելու համար․ պարապել է մարզչի հետ եւ վազել է։ Հրապարակված կադրում Նաստյա Կամենսկիխը լողավազանում պառկած է ներքնակի վրա։ Հագուստից նա կրում է լողազգեստի միայն վարտիքը։ Նկատվում է, որ  փոփ-աստղը նիհարել է։