Այսօր՝ հունիսի 8-ին, ժամը 19։00-ի սահմաններում  խոշոր հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում: Դեպքի վայր են ժամանել Լոռու մարզային փրկարարական վարչությունից միանգամից 4 մարտական հաշվարկ:   
 
Դեպքի վայրում գտնվողները փոխանցեցին, որ կրակն այնքան ուժգին է եղել, որ հրշեջները հազիվ են կարողացել վանատան գույքի մի մասը դուրս բերել տարածքից: Հրդեհն այս պահին մեկուսացված է, սակայն ըստ տեղեկությունների, վնասը մեծ է:  Տանիքն այրվել է գրեթե 80 տոկոսով՝ ավելի քան 700 քմ մակերես հատվածով: Այրվել են նաեւ վանատան ապակիներն ու գույքի մի մասը: Թե որն է եղել հրդեհի պատճառը՝ հայտնի չէ:   
 
Դեպքի վայրում փրկարարներից բացի աշխատում են նաեւ իրավապահները: Չի բացառվում, որ նաեւ քրեական գործ կհարուցվի: Մանրամասները՝ առաջիկայում: