Պորտուգալիայի հավաքականն այսօր կայանալիք Հոլանդիայի ընտրանու դեմ խաղին ընդառաջ երեկ նախախաղային մարզում է անցկացրել։
 
Մարզումից հետո, հյուրանոց ուղևորվելիս, թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն նկատել է պաստառով կանգնած փոքրիկ երկրպագուի, վարորդին խնդրել կանգնեցնել ավտոբուսը և տղային հրավիրել է հավաքականի ավտոբուս։
 
Տղայի պաստառին գրված է եղել «Cristiano Ronaldo dame un abrazo» («Կրիշտիանու Ռոնալդու, գրկիր ինձ»)։ Նա իրագործել է 11-ամյա տղայի երազանքը, որը պայքարում է արյան քաղցկեղի դեմ։