Թագուհու 93-ամյակին ներկայացել է նաեւ Մեգան Մարքլը։ Նա, իհարկե, չէր կարող բաց թողնել այս առիթը։
 
Ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի եւ արքայազն Հարրիի 3,3 կգ քաշով փոքրիկը ծնվել է մայիսի 6-ի վաղ առավոտյան՝ լոնդոնյան Փորթլենդ հիվանդանոցում։ Թագավորական զույգը փոքրիկին անվանել են Արչի։ Իսկ մայիսի 8-ին նրանք հանրությանը ցուցադրել են երեխային։
 
Երեխայի ծնունդից հետո Մեգանը երկար ժամանակ հրաժարվում էր ներկայանալ հանրությանը, սակայն թագուհի տատիկի ծննդյան օրը սրբություն է։
 
Արարողության համար դքսուհին ընտրել է Givenchy ապրանքանիշի մուգ կապույտ զգեստ։ Սա արդեն սովորություն է, երբ թագավորական կյանքի հանդիսավոր արարողությունների համար նա ընտրում է հենց այդ նորաձեւության տան հանդերձանքները։ Հղիությունից հետո Մեգանը փոքր-ինչ գիրացել է եւ նման հագուստը նրան նկատելիորեն նիհարեցնում է։