Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:
 
Դերասանուհին իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Նա կրում է ամառային վերնաշապիկ, լավ տաբատ, իսկ կերպարը համալրում են կարմիր երանգի բարձրակրունկները։ Կադրին կից Ժաննան մեկնաբանություն չի կատարել։ Սակայն նրա հետեւորդ-երկրպագուները հրապարակմանը կից բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել։