32-ամյա Լինդսի Լոհանը ալկոհոլից, թմրամիջոցներից և վնասակար այլ սովորույթներից հրաժարվելուց հետո առողջ կենսակերպ է վարում են և պատրաստ է ապացուցել դա։

Դերասանուհին սև-սպիտակ ռետրո ոճի լուսանկար է հրապարակել, որտեղ նա ամբողջությամբ մերկ է, կրում է միայն բարձրակրունկ կոշիկներ և բաց գույնի կեղծամ։

Լոհանը ցուցադրել է սլացիկ կազմվածքը, իսկ կուրծքը ծածկել է ձեռքով։ Լուսանկարի մեկնաբանություններում նա նշել է, որ այդպիսի կազմվածքն առողջ կենսակերպի արդյունք է։ Աստղը երկրպագուներին զարմացրել է Մերիլին Մանրոյին ապշեցուցիչ նմանությամբ։

Երկրպագուների մի մասը դժգոհություն է արտահայտել մերկ լուսանկարի կապակցությամբ։ Երկու տարի առաջ դերասանուհին հայտարարել է, որ իսլամ է ընդունել։ Մինչդեռ այդ կրոնն արգելում է մերկ մարմնի ցուցադրությունը։ Լինդսիին մեղադրում են թեթևամտության և լսարանի հետ խաղալու համար։