Վագրը հոշոտել է գազանանոցի աշխատակցին՝ անդամահատելով նրա ձեռքերը։ Դեպքը տեղի է ունեցել Վիետնամի հարավում՝ Բինզյոնգ նահանգում։ Այս մասին հայտնում է Vnexpress լրատվական կայքը։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղամարդը փորձել է լողացնել գազանին։ Հոշոտված աշխատակցին գտել են գործընկերները եւ տեղափոխել հիվանդանոց։ Ցուցաբերվել է բուժօգնություն։ Կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա արդեն հաշմված է երկու ձեռքից։