Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես կանգառի և կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Վարդանանց-Տպագրիչների և Մոսկովյան-Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր:
 
Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2019 թվականի հունիսի 17-ից:Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
 
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին