Ոչ բոլոր երեխաներն են 6 տարեկանում արդեն ստիպված լինում բախվել ճանաչմանն ու պապարացիների նյարդայնացնող հետապնդմանը, բայց կյանքի բերումով, ավելի ճիշտ՝ հայտնի ծնողների կյանքի բերումով՝ Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի երեխաները հենց այդպիսի կարգավիճակում են: Նրանցից ավագը՝ Նորթ Ուեսթն, այսօր՝ հունիսի 15-ին, նշում է ծննդյան 6-ամյակը:
 
Փոքրիկ աղջնակը, կարելի է ասել, ծնված օրվանից ծանոթ է եղել տեսախցիկին ու Instagram-ին, քանի որ հայտնի մայրիկը չի էլ փորձում թաքցնել իր երեխաներին, ինչպես դա հաճախ անում են շատ աստղեր: Լավ է դա, թո ոչ, դժվար է դատել, սակայն փաստն այն է, որ Քիմը ոչ միայն հատուկ ֆոտոշարքերին, այլեւ զբոսանքի ժամանակ Նորթին հագցնում է ամենանորաձեւ զգեստներն ու ներկայացնում ամենաթրենդային սանրվածքներով:
 
Մեր ուշարությունից էլ չի վրիպել  6-ամյա գեղեցկուհու յուրահատուկ ոճը: Այսօր՝ նրա ծննդյան օրվա առիթով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Նորթ Ուեսթի տասը ամենաոճային կերպարները, որոնք գտել ենք մայրիկի՝ Քիմ Քարդաշյանի Instagram-ում: