Մեծ Բրիտանիայում Քեմբրիջի համալսարանի և Թագավորական քոլեջի գիտնականները հայտնաբերել են ինֆարկտները և ինսուլտները կանխարգելելու միջոցը, հաղորդում է Science Alert-ը:
Հետազոտողների խոսքերով` տարիքի հետ ինֆարկտի և ինսուլտի հավանականությունը մեծանում է արյան անոթների խցանման պատճառով: Իրենց հերթին նման փոփոխությունները պայմանավորված են պոլի (ADP-ribose) մոլեկուլով: Բջիջների կամ դրանց ԴՆԹ-ի վնասվածքի դեպքում անոթների պատերին նստվածքներ են գոյանում:
 
Գիտնականները նշել են, որ այս գործընթացը հնարավոր չէ լիովին դադարեցնել, բայց կարելի է դանդաղեցնել minocycline հակաբիոտիկի օգնությամբ, որը ճնշում է այդ մոլեկուլի արտազատումը: