Ինչպե՞ս  ներեմ այն մարդուն, ով խորտակել է իմ ամբողջ կյանքը, ինձ ընդմիշտ  դժբախտացրել:Եվ ամենասարսափելին այն է, որ այդ մարդն այսօր զղջում է, իսկ վաղը նույնն է անում
:
 
Նիկոլայ Վոդնևսկին 
 Զղջացող մարդուն պետք է ներել, եթե ուզում եք ինքներդ ներված լինել Տիրոջ կողմից:
 
Քրիստոս ասաց. «Ներեցե՛ք, որ Հայրն էլ ձեզ ների» (Մարկոս 11:25): Իսկ Նրա առաջ մենք բոլորս մեղավոր ենք, բոլորս կարիք ունենք ներման: Հիշե՛ք, Հիսուս լվանում էր մատնիչ Հուդայի ոտքերը, աղոթում էր Իրեն խաչողների համար…
 
Այդ մարդը, որի մասին Դուք գրում եք, երևի վատ սովորությունների գերին է: Աղոթեք նրա համար սրտանց: Աստված կարող է փոխել նրա բնավորությունը, ազատագրել չարի իշխանությունից: Երբեք մի՛ ասեք. «Ես նրան երբեք չեմ ների»: Դրանով կարող եք ընդմիշտ զրկել ինքներդ ձեզ Քրիստոսի ներման շնորհից: