Երեկ՝ հունվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Գարիկ Ղազարյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 58 ԼԼ 372 համարանիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքի Երևանյան փողոցի թիվ 141 հասցեի մոտ բախվել է պատին:
 
shamshyan.com-ի տեղեկություններվ, վարորդ Գ. Ղազարյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: