Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ռոբերտ Քոչարյանի դեմ ակցիա իրականացնողներից Ջիվան Աբրահամյանին բերման ենթարկելուց հետո, մի խումբ ցուցարարներ գնացին ոստիկանության բաժանմունքի դիմաց։

Ապա նրանք փակեցին փողոցը, ոստիկանները շրջապատեցին ոստիկանության շենքը։

Ազատ արձակելով Ջիվանին՝ ցուցարարները բացեցին ճանապարհը։ Սակայն իրավիճակը ոստիկանության բաժանմունքի դիմաց շարունակում է լարված մնալ։