Ողբերգական ավտովթար Ճվճվ Արո մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու մասնակցությամբ։
 
Հիշեցնենք, որ 2017 թ․ հուլիսի 7-ին Արա Վարդանյանի դին հայտնաբերվել է Երևանի Կորյուն փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում, ով մի քանի օր առաջ էր Ռուսաստանից վերադարձել էր Հայաստան։
 
Ավտովթարի հետևանքով ՃՈ ծառայողներ Արեգ Դավթյանը և Խաչիկ Գասպարյանը մահացել են։
 
Ցավալի է։ Ցավալի ոչ թե այն պատճառով, որ երկու մահացողն էլ ՃՈ աշխատակիցներ են եղել, այլ որ ողբերգական մահով 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդ են մահացել։ Երկու ընտանիք հայտնվել են անելանելի վիճակի մեջ։
 
Ողբերգական մահ։
 
Սա պետք է առաջնային ձևով բարձրացվի, որպեսզի հանրությունը ներ չքաշվի այս պատմության մեջ։ Զոհը կարող էր լինել նաև հակառակ կողմը։ Ողբերգությունը ոչ մեկին չի շրջանցում։
 
Ավտովթար։
 
Հանրության ենթագիտակցության մեջ չպետք է մրուրի նման նստվածք տա, որ ողբերգությունը կախված է սուբյեկտիվ անձերի գործոնով։ Եթե ոստիկանության աշխատող է, ուրեմն դա մի այլ կարգի հանցագործություն է։ Կամ եթե Ճվճվ Արոյի տղան է, արձագանքը այլ պիտի լինի։
 
Հազար ոչ։ Կա կոնկրետ դեպք։ Ավտովթար, զոհեր։ Ուրեմն՝ համարժեք արձագանք։ Ովքեր էլ կողմերը լինեն։
 
Թե չէ այնպիսի տպավորություն է, որ եթե Ճվճվ Արոյի տղայի զոհերը սովորական քաղաքացիներ լինեին, նման աղմուկ չէր բարձրանա։ Անպայման պիտի ոստիկա՞ն լինեին, որ աղմկեիք, հիշեիք Ճվճվ Արոյի տղաների հանցագործությունները, որոնք կատարվել են ասենք թե ոչ ոստիկանների հետ․․․
 
Նման պարագայում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրեն տարբերակված, արժևորված չի զգում․․․
 
Ինչ վերաբերվում է, որ Ճվճվ Արոյի տղաները ժամանակին․․․ Ինչու՞ եք բացում ժամանակին չարված ձեր գործերը, ինչու՞ եք ուշացումով հիշել։ Նման պարագայում դուք ձեզ մեղավոր չե՞ք զգում․․․
 
Հասմիկ Բաբաջանյան